Տեր-Պետրոսյանն իր վրա դեր է վերցնում, որը լրացնում է Բաքու գնացած «տղաների և աղջիկների» գործը
Եկեք սառը դատենք Տեր-Պետրոսյանին: Նա չունի որևէ լծակ արտաքին և ներքին քաղաքականության վրա ազդելու համար: Չունի նաև բազմամարդ և ազդեցիկ կուսակցություն, որպեսզի ազդի քաղաքական գործընթացների վրա: Նրա մտքերը չեն կարող ընտրություններից առաջ նրան լրացուցիչ ձայներ բերել: Այդ դեպքում առաջանում է հարց՝ ինչի՞ն է իրեն պետք Արցախը հանձնելու (իրականում խոսքը հենց Արցախը Ադրբեջանին հանձնելու մասին է, այլ ոչ թե գրաված տարածքները) մասին հայտարարություններ անել: Եթե հավատանք այն կարծիքին, որ նա լուրջ գործիչ է և ունի արտակարգ մտավոր ունակություններ, ապա վերը նշված փաստարկներից ելնելով պետք է հետևություն անել, որ նրա խոսքերը հանրությանը չեն ուղղված, այլ Սերժ Սարգսյանին և այն դրսի խաղացողներին, որոնք տարածքներ հանձնելու տարբերակն են առաջ մղում: Նույն բանն Արցախում ակնարկեց Սերժ Սարգսյանը` սպասվող դժվարին ժամանակների մասին խոսելով: Տեր-Պետրոսյանն իր վրա դեր է վերցնում, որը լրացնում է Բաքու գնացած «տղաների և աղջիկների» գործը, ինչը կարևոր է համարել նաև ձեր սիրելի Կիսիլյովը: Այդ ամենն ակնհայտ է, սակայն պետք է հասկանալ, թե այդ ծառայության դիմաց նա Սերժ Սարգսյանից ինչ է ակնկալում:
Տեր-Պետրոսյանն իր վրա դեր է վերցնում, որը լրացնում է Բաքու գնացած «տղաների և աղջիկների» գործը
Եկեք սառը դատենք Տեր-Պետրոսյանին: Նա չունի որևէ լծակ արտաքին և ներքին քաղաքականության վրա ազդելու համար: Չունի նաև բազմամարդ և ազդեցիկ կուսակցություն, որպեսզի ազդի քաղաքական գործընթացների վրա: Նրա մտքերը չեն կարող ընտրություններից առաջ նրան լրացուցիչ ձայներ բերել:
Այդ դեպքում առաջանում է հարց՝ ինչի՞ն է իրեն պետք Արցախը հանձնելու (իրականում խոսքը հենց Արցախը Ադրբեջանին հանձնելու մասին է, այլ ոչ թե գրաված տարածքները) մասին հայտարարություններ անել:
Եթե հավատանք այն կարծիքին, որ նա լուրջ գործիչ է և ունի արտակարգ մտավոր ունակություններ, ապա վերը նշված փաստարկներից ելնելով պետք է հետևություն անել, որ նրա խոսքերը հանրությանը չեն ուղղված, այլ Սերժ Սարգսյանին և այն դրսի խաղացողներին, որոնք տարածքներ հանձնելու տարբերակն են առաջ մղում:
Նույն բանն Արցախում ակնարկեց Սերժ Սարգսյանը` սպասվող դժվարին ժամանակների մասին խոսելով:
Տեր-Պետրոսյանն իր վրա դեր է վերցնում, որը լրացնում է Բաքու գնացած «տղաների և աղջիկների» գործը, ինչը կարևոր է համարել նաև ձեր սիրելի Կիսիլյովը:
Այդ ամենն ակնհայտ է, սակայն պետք է հասկանալ, թե այդ ծառայության դիմաց նա Սերժ Սարգսյանից ինչ է ակնկալում:
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից