Ինչու՞ է վտանգավոր փոխզիջումների գաղափարը: 1.Ամենամեծ վտանգն այն է, որ դրանով խաղաղության հարցը չի լուծվում: Ադրբեջանը չի խոսում փոխզիջումների մասին, ավելին խոսում է Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածքային նկրտումների մասին, իր թշնամի է համարում համայն հայությանը: Սա, ի դեպ, պաշտոնապես և ամենաբարձր մակարդակով: 2. Հատկապես 2011թ.-ից հետո Ադրբեջանը սպառազինության աննախադեպ ձեռքբերումներ է ունեցել, դարձել ավելի ագրեսիվ, աչքի ընկել բազմաթիվ ագրեսիվ գործողություններով, այդ հասարակությունում ավելացել է հայատյացությունը, ստեղծվում է ռազմական արդյունաբերություն, ակնհայտ է, որ այս պետությունը պատրաստվում է պատերազմի: Փոխզիջումներն այս պայմաններում կարող են ունենալ այն նշանակությունը, ինչ ունեցան 1938թ. Սուդետների հանձնումը Գերմանիային: Այն ժամանակ էլ Գերմանիային զիջումների կողմնակիցները մտածում էին ագրեսորին խաղաղացնելու մասին` ստացան լայնածավալ պատերազմ ավելի աննպաստ պայմաններով: 3.Ոմանք անընդհատ խոսելով տարածք հանձնելու մասին` ընդամենը բարոյահոգեպես թուլացնում են ժողովրդին և բանակը: 4. Խոսելով տարածք հանձնելու մասին` հարվածում են Արցախի տնտեսությանը: Հնարավոր ներդրողը երբեք գումար չի դնի մի վայրում, որը քաղաքական բանավեճում ամիսը մի քանի անգամ հանձնվում է Ադրբեջանին: 5. Տարածքներ հանձնելու մասին խոսալով` խթանվում է անվստահությունը Արցախի որոշ շրջաններում բնակվողների մոտ` մեծացնելով այնտեղից արտագաղթի ռիսկը: 6.Փոխզիջումները բերելու են ավելի լայնածավալ պատերազմ և ավելի շատ զոհեր:
Ինչու՞ է վտանգավոր փոխզիջումների գաղափարը
Ինչու՞ է վտանգավոր փոխզիջումների գաղափարը:
1.Ամենամեծ վտանգն այն է, որ դրանով խաղաղության հարցը չի լուծվում: Ադրբեջանը չի խոսում փոխզիջումների մասին, ավելին խոսում է Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածքային նկրտումների մասին, իր թշնամի է համարում համայն հայությանը: Սա, ի դեպ, պաշտոնապես և ամենաբարձր մակարդակով:
2. Հատկապես 2011թ.-ից հետո Ադրբեջանը սպառազինության աննախադեպ ձեռքբերումներ է ունեցել, դարձել ավելի ագրեսիվ, աչքի ընկել բազմաթիվ ագրեսիվ գործողություններով, այդ հասարակությունում ավելացել է հայատյացությունը, ստեղծվում է ռազմական արդյունաբերություն, ակնհայտ է, որ այս պետությունը պատրաստվում է պատերազմի: Փոխզիջումներն այս պայմաններում կարող են ունենալ այն նշանակությունը, ինչ ունեցան 1938թ. Սուդետների հանձնումը Գերմանիային: Այն ժամանակ էլ Գերմանիային զիջումների կողմնակիցները մտածում էին ագրեսորին խաղաղացնելու մասին` ստացան լայնածավալ պատերազմ ավելի աննպաստ պայմաններով:
3.Ոմանք անընդհատ խոսելով տարածք հանձնելու մասին` ընդամենը բարոյահոգեպես թուլացնում են ժողովրդին և բանակը:
4. Խոսելով տարածք հանձնելու մասին` հարվածում են Արցախի տնտեսությանը: Հնարավոր ներդրողը երբեք գումար չի դնի մի վայրում, որը քաղաքական բանավեճում ամիսը մի քանի անգամ հանձնվում է Ադրբեջանին:
5. Տարածքներ հանձնելու մասին խոսալով` խթանվում է անվստահությունը Արցախի որոշ շրջաններում բնակվողների մոտ` մեծացնելով այնտեղից արտագաղթի ռիսկը:
6.Փոխզիջումները բերելու են ավելի լայնածավալ պատերազմ և ավելի շատ զոհեր:
Հայկ Խանումյանի ֆեյսբուքյան էջից