Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին իր աջակցությունը հայտնեց Սերժ Սարգսյանին
Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին իր աջակցությունը հայտնեց Սերժ Սարգսյանին` տարածքներ հանձնելու գործում խոստանալով անթաքույց աջակցություն: Այս մարդը մնում է հայկական նիհիլիզմի կենդանի խորհրդանիշը: Արդեն 2015թ. փետրվարին պարզ էր, որ ՀՀ առաջին նախագահը պատրաստ է երկխոսել Սերժ Սարգսյանի հետ` 2017թ. խորհրդարանում ՀԱԿ ներկայության համար: 2016թ. ապրիլը լավ առիթ էր Սերժ Սարգսյանին հստակ աջակցություն հայտնելու համար: Խաղաղության պլատֆորմի ու դրա առաջացրած ասոցացիաների մասին ավելի լավ է չխոսեմ:
Ես համաձայն եմ ՀԱԿ առաջնորդի հետ, որ փոխզիջումների այլընտրանքը պատերազմն է, բայց միաժամանակ վստահ եմ, որ փոխզիջումները պարտություն են առանց պատերազմի: Ինչքան հասկացա Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքից, առաջիկա հայաստանյան խորհրդարանական ընտրություններին ՀԱԿ-ը խաղալու է մարդկանց վախերի վրա` «մեզ խաղաղություն է պետք, որպեսզի ձեր երեխաները չզոհվեն» ընդհանրացված ձևակերպումով: Իրականում այն ճանապարհը, որն առաջարկում է Լևոն Տեր-Պետրոսյանը, ենթադրում է ավելի երերուն խաղաղություն և ավելի շատ զոհեր:
Եվ անկախության տարիների ամենամեծ մոլորության մասին. Ղարաբաղյան խնդիրը արգելակում է Հայաստանի զարգացումը: Իրականում Հայաստանի տնտեսական զարգացման վրա ամենավատ ազդեցությունն ունեցել է վրաց-աբխազական հակամարտությունը, քան ղարաբաղ-ադրբեջանականը:

Հայկ Խանումյանի ֆեյսբուքյան էջից