Դոնալդ Թրամփը հրաժարվում է Ադրբեջանում հյուրանոց կառուցելու գաղափարից
ԱՄՆ-ի ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է Ադրբեջանում հյուրանոց կառուցելու գաղափարից, նաև մտադիր է դուրս գալ Վրաստանում երկնաքերերի կառուցման նախագծից: «Ազատությունը» տեղեկացնում է, որ այս մասին հաղորդում է «The Asscociated Press»-ը:
Trump Organization ընկերության իրավաբանական հարցերով գլխավոր խորհրդական Ալան Գարտենը հայտարարել է, որ Թրափի այդ որոշումը պայմանավորված է գործընկեր կազմակերպությունների կողմից պարտավորությունների չկատարմամբ: Ըստ Գարտենի՝ Թրամփը հրաժարվել է այդ նախագծերից նաև այն պատճառով, որ երդմնակալությունից հետո բացառվի հնարավոր շահերի բախումը:
«The Asscociated Press» –ը, սակայն, նշում է, որ ադրբեջանական նախագածից հրաժարվելու գործարարի որոշումը կարող է կապված լինել կոռուպցիոն մի շարք հարցերի ու, մասնավորապես, Ադրբեջանի՝ «Որպես փողերի լվացման երկիր» վարկանիշի հետ:
«Նրա գործընկեր Անար Մամեդովը Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիա Մամեդովի որդին է, որն ամերիկյան դիվանագիտական փաստաթղթերում ներկայացվում է որպես «հանրաճանաչ կոռուպցիաներ», - գրում է գործակալությունը: