Քաղաքական

17.12.2016 12:19


ԼՂՀ ԱԳՆ-ն՝ Լապշինի գործի մասին

ԼՂՀ ԱԳՆ-ն՝ Լապշինի գործի մասին

ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության մեկնաբանությունը NEWS.am գործակալությանը․

«Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի նկատմամբ քրեական գործի հարուցումը եւ ձերբակալումը լուրջ մտահոգության տեղիք են տալիս։

Ադրբեջանը, որտեղ քաղաքական ու քաղաքացիական ակտիվիստների եւ լրագրողների նկատմամբ շինծու պատրվակներով իրականացվող ճնշումները եւ քաղաքական հետապնդումները վաղուց ի վեր ավանդույթ են դարձել, փորձում է մարդու իրավունքների իր «չափանիշները» տարածել երկրի սահմաններից դուրս։

Նման գործելաոճը ոչ միայն մարդու հիմնարար իրավունքների, մասնավորապես ազատ տեղաշարժի եւ խոսքի ազատության իրավունքների ակնհայտ ոտնահարում է, այլեւ ահաբեկման քաղաքականություն, որին պետք է համարժեք գնահատական տրվի միջազգային հանրության կողմից»,- ասվում է ԼՂՀ ԱԳՆ մեկնաբանության մեջ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը