Աշխարհ

17.12.2016 11:50


Ռոգոզինը հայտնել է, որ Բաքվի հետ լուծվել են բարդ քննարկումներ առաջացնող հարցերը

Ռոգոզինը հայտնել է, որ Բաքվի հետ լուծվել են բարդ քննարկումներ առաջացնող հարցերը

Մոսկվան և Բաքուն լուծել են մի շարք հարցեր, որոնք նախկինում բարդ քննարկումների առիթ էին դառնում։ ՌԻԱ «Նովոստիի» փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը։

«Մենք բավական երկար ժամանակ ենք բանակցել, լուծել ենք այն հարցերը, որոնք առաջացնում են բարդ քննարկումներ»,–ասել է Ռոգոզինը։

ՌԴ փոխվարչապետը նաև ադրբեջանցի իր գործընկեր Յագուբ Էյուբովին հրավիրել է Սանկտ Պետերբուրգում 2017–ի հունիսի 1-3-ը կայանալիք 21-րդ էներգետիկ ֆորումին։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 15–ին Ռոգոզինն աշխատանքային այցով մեկնել էր Բաքու՝ մասնակցելու ռուս-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստին։ «Коммерсант»–ի տվյալներով՝ Ռոգոզինը երկրի բարձրագույն ղեկավարության, մասնավորապես Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկելու էր նաև Հայաստանին «Искандер-М» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրների մատակարարումը:

Պարբերականը, սեփական աղբյուրներին հղումով, հայտնում էր, որ հատկապես պարզաբանվելու է Մոսկվայի տեսակետը՝ կապված Հայաստանին մատակարարված այդ զենքի հետ։

«Ադրբեջանցի գործընկերները ծայրաստիճան բացասաբար են արձագանքել իրադարձությունների նման զարգացմանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում»,- ասվում էր հոդվածում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը