Աշխարհ

17.12.2016 10:55


Թրամփն արտաքին քաղաքականության նոր ուղղություն է խոստացել

Թրամփն արտաքին քաղաքականության նոր ուղղություն է խոստացել

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է, որ իր վարչակազմի՝ իշխանության գալով՝ ԱՄՆ արտաքին քաղաքական ուղղությունը կփոխվի։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»։

«Մեր արտաքին քաղաքականությունը նոր ուղղության կարիք ունի»,–ասել է Թրամփն Օռլանդոյում իր ելույթում։

Միլիարդատերը հավելել է. «Այլ պետություններ վերակառուցելու փոխարեն մենք կվերակառուցենք մեր երկիրը... Մենք չափազանց երկար ենք անպատասխանատու կերպով ներխուժել մի երկրից մյուսը, որոնց մասին շատերն անգամ չեն լսել. դա խելագարություն է և պետք է ավարտվի: Թրամփի վարչակազմն առաջին հերթին պետք է մտահոգվի ԱՄՆ ազգային շահերով»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը