Աշխարհ

17.12.2016 11:00


Էր Ռիադը կարող է դադարեցնել ներդրումներն ԱՄՆ տնտեսության մեջ

Էր Ռիադը կարող է դադարեցնել ներդրումներն ԱՄՆ տնտեսության մեջ

Ամերիկյան տնտեսությունը կարող է զրկվել Սաուդյան Արաբիայի կողմից արվող ներդրումներից՝ ԱՄՆ–ի նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցությունից Դոնալդ Թրամփի հաղթանակի պատճառով։ Այս մասին հաղորդում է «The Wall Street Journal»–ը։

Պարբերականի տվյալներով՝ Էր Ռիադում արդեն «վերանայում են ԱՄՆ–ում իրենց ֆինանսական ռազմավարությունը՝ կապված ամերիկյան քաղաքականության իրավիճակի փոփոխման հետ»։

Ինչպես հաղորդում է «The Wall Street Journal»–ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին, Սաուդյան Արաբիայի ինքնիշխան հիմնադրամն արդեն դադարեցրել է ներդրումն ԱՄՆ–ի ֆինանսական համակարգ։ Ենթադրվում է, որ ձեռնարկված նման միջոցները կպահպանվեն նախքան Էր Ռիադի նկատմամբ ԱՄՆ որդեգրած ուղղության պարզումը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը