Իշխանական թերթերի ազատությունն ավարտվում է ԱԱԾ-ի կաբինետների դռների առջև
Ես ոնց տեսնում եմ, էս մեր երկրի լրատվական դաշտի մարդիկ ամոթ-աբուռ կորցրել են, դրա համար Արման Բաբաջանյանի թերթը և կայքը օրը ցերեկով գրում են, թե «սենց-սենց տեղեկություն» ունեն և այդ տեղեկության աղբյուրն Ազգային անվտանգության ծառայությունն է։ Չեմ հասկանում, ո՞նց կարա ԶԼՄ-ն ԱԱԾ-ի հետ աշխատի, ու էնքան էլ հաբրգի, որ սենց օրը ցերեկով հրապարակայնորեն խոսի դրա մասին։
Լավ, բա չե՞ն ամաչում Բաբաջանյանի կայքում ու թերթում էս հրապարակումից հետո մարդիկ երևալ ու խոսել վեհ գաղափարների՝ խոսքի ազատության, ժողովրդավարության, արևմտյան արժեքների մասին։ ԱԱԾ-ի ինֆորմացիոն ստրուկը լինելու մեջ վեհությունը ո՞րն է։ Թե՞ դուք սենց ծառայություն եք իրենց մատուցում, իսկ ԱԱԾ-ն ձեզ ինչ-որ ծառայություննե՞ր է մատուցում։ Չնայած էստեղ զարմանալու բան չկա․ իշխանական մամուլի «ազատությունը» վաղուց էլ պարզ էր, որ ավարտվում է ԱԱԾ-ի կաբինետների դռների առջև, հիմա ուղղակի դիմակները պատռվում են։

Անդրանիկ Վարդանյանի ֆեյսբուքյան էջից