Ժողովուրդը շատ անհամբեր է: Ամեն օր հետաքրքրվում է, թե երբ են իշխանություններն սկսելու իրականացնել խոստացած բարեփոխումները: Մանավանդ երբ Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ դրական փոփոխությունների օրակարգն առաջ են տանելու «բազմապատիկ արագությամբ»:
Մինչ ժողովուրդը «բարեփոխումների» է սպասում, դրանք արդեն իրականացվում են:
Ահավասիկ, «բազմապատիկ արագությամբ» խորհրդարանն ընդունեց «Գնումների մասին» օրենքի նախագիծը, որում ամրագրված է, որ ՀՀ նախագահի, ՀՀ ԱԺ նախագահի և ՀՀ վարչապետի արարողակարգային ծախսերը համարվում են պետական գաղտնիք: Իսկ դուք բողոքում եք, թե երկրում ոչ մի «բարեփոխում» էլ չի իրականացվում: Սրանից էլ լավ «բարեփոխո՞ւմ»: Այսուհետ ՀՀ քաղաքացիները, որոնց վճարած հարկերի շնորհիվ է իրականացվում պետական արարողակարգը, այդ հարկատուների համար երեք բարձրաստիճան պաշտոնյայի արարողակարգային ծախսերը պահվելու են յոթը կողպեքի տակ: Ընդունեք, որ սա մեծ «բարեփոխում» է մեր կյանքում: Մինչև հիմա այդ ծախսերը պետական գաղտնիք չէին համարվում: Իսկ սրանից հետո այդպիսին են համարվելու, և ոչ ոք իրավունք չունի հարցնել ու հետաքրքրվել, թե, օրինակ, պետական կամ պաշտոնական այցով այս կամ այն երկիր մեկնած այդ երեք պաշտոնյաների համար որքան գումար է հատկացվել պետբյուջեից: Կամ այստեղ՝ Հայաստանում, այլ երկրների ղեկավարներին ու պաշտոնյաներին, դիվանագիտական առաքելություններին ու միջազգային կազմակերպությունների ղեկավարներին ընդունելիս որքա՞ն գումար է դուրս գրվել, որը տնօրինել է պետական արարողակարգի գործակալությունը:
ՀՀ ֆինանսների նախարարը նախագիծը ներկայացնելիս օրենքում այդ դրույթի ամրագրումը «հիմնավորում» է նրանով, որ ուսումնասիրել են միջազգային փորձը, ու հասկացել են, որ այդպես է պետք: Ի՞նչ միջազգային փորձ, կոնկրետ ո՞ր պետություններում են այդ արարողակարգային ծախսերը համարվել պետական գաղտնիք: Այս մասին Վարդան Արամյանը ոչինչ չի ասում: Պետք է ենթադրել, որ «միջազգային փորձ» ասելով՝ նկատի ունի Հյուսիսային Կորեան կամ Զիմբաբվեն: Ինչևէ:
Սերժ Սարգսյանը ժամանակ առ ժամանակ խոսում է իշխանության գործունեության թափանցիկության, հանրային հաշվետվողականության կարևորության մասին: Սակայն պազվում է՝ պետական բոլոր մարմիների գործունեությունը պետք է «թափանցիկ» լինի, պատասխանատուները պետք է «հաշվետու լինեն» հանրությանը (ինչը ևս ֆիկցիա է), բացի Բաղրամյան 26-ից, Բաղրամյան 19-ից ու Հանրապետության հրապարակից:
Հետաքրքիր է, միջազգային փորձին հղում անողները իշխող ուժի արարողակարգային ծեսերի մասին ի՞նչ կասեն: Երկրի ղեկավարությունն ամեն ամիս «գրաֆիկով» առնվազն 4-5 հարսանիքի է մասնակցում Հայաստանում և արտերկրում (չհաշված կնունք-ծնունդները): Այս խրախճանքներին մասնակցությունը և՞ս համարվում է պետական արարողակարգ (ի վերջո, ՀՀԿ ղեկավարն իր ինքնաթիռով է մեկնում արտերկիր հարսանիքի): Բացի այդ, նշված երեք բարձրաստիճան պաշտոնյայի անվտանգությունը պետք է ապահովվի: Ուրեմն, պետական արարողակարգի մաս է դարձել:
Վերջին աղմկահարույց իրադարձությունը Մոսկվայում տեղի ունեցած հարսանիքին Սերժ Սարգսյանի մասնակցությունն էր (այն էլ՝ ապրիլյան պատերազմից հետո, այն էլ՝ ադրբեջանական ռեստորանում):
Երբ «ՍիվիլՆեթը» հրապարակեց մոսկովյան հարսանիքին մասնակցած Սերժ Սարգսյանի ինքնաթիռի սպասարկման համար բյուջեից հատկացված գումարի չափը, Բաղրամյան 26-ից անմիջապես արձագանքեցին, թե այդպես էլ պետք է լիներ, քանի որ անվտանգության ապահովման հարց է: Այսինքն՝ մասնավոր այցը ևս համարում են պետական արարողակարգի մաս: Խնդրեմ, սա՛ է «բարեփոխումը», երբ ոչ մի հարկատու այլևս չի կարող իմանալ, թե ով երբ որքան ծախսեց իր վճարած հարկերից գոյացած գումարները:
Սերժսարգսյանական բարեփոխումները շարունակվում են

Կիմա Եղիազարյան