ԱԱԾ-ն, ադրբեջանական լրտեսներին թողած, հետևում է քաղաքական գործիչների գործողություններին
Ուրեմն օրեր առաջ տխրահռչակ իշխանական թերթերից մեկը հերթական «բացահայտումն» էր արել, թե, իբր, Վարդան Օսկանյանն ու Սեյրան Օհանյանը գաղտնի հանդիպել են արտերկրում և ինչ-որ հարցեր քննարկել։ Մի կողմ դնենք այն փաստը, որ Վարդան Օսկանյանն ինքն է «Ազատության» եթերով հայտարարել, որ հանդիպել է Սեյրան Օհանյանի հետ և դրանից առանձնապես գաղտնիք չի սարքել։ Մի կողմ դնենք նաև այն հանգամանքը, որ ոչ Օսկանյանը, ոչ էլ Սեյրան Օհանյանը խնդիր չունեն գաղտնի հանդիպումների, առավել ևս, որ երկուսն էլ պետական պաշտոնյաներ չեն և կարող են ազատ հանդիպել միմյանց կամ այլ մարդկանց հետ, և, ըստ էության, տարբերություն չկա՝ Հայաստանում, թե արտերկրում։
Խնդիրն այն է, որ այս նյութը տարածելով՝ Արման Բաբաջանյանի թերթը հղում է արել Ազգային անվտանգության ծառայության իր «աղբյուրներին»։ Եվ քանի որ դա Հայաստանի ԱԱԾ-ն է, մի քանի օր սպասեցի, որ հերքեն այս անհեթեթությունը, պատասխանատվության կանչեն նման բան տարածող լրատվամիջոցին։ Բայց, արի ու տես, որ ԱԱԾ-ն ծպտուն չհանեց։ Այսինքն, այս պետական կառույցի թողտվությամբ է նման «սլիվ» արվում, և ԱԱԾ-ն դեմ չէ, որ իրեն հղում անեն։ Փաստորեն, իր լռությամբ Ազգային անվտանգության ծառայությունը հաստատում է, որ իր բուն գործառույթները թողած՝ լրտեսում է որոշ քաղաքական գործիչների՝ հօգուտ իշխող ուժի։
Սա է նաև պատճառը, որ Ադրբեջան փախչող ազգի դավաճանների մասին իմանում ենք ադրբեջանական լրատվամիջոցներից այն ժամանակ, երբ այդ մարդիկ բարեհաջող հասնում են Բաքու և հարցազրույցներ տալիս։ Սրա վրա ԱԱԾ-ն աչք է փակում․․․դե, պարզ է, այդ մարդիկ վտանգ են ներկայացնում միայն պետությանը, բայց ոչ իշխանություններին․․․էլ ի՞նչ կարիք կա նրանցով զբաղվելու։ Փոխարենը՝ ԱԱԾ-ն ուշի–ուշով հետևում է ընդդիմադիր քաղաքական գործիչների գործողություններին։
Եվ այս խնդիրը հատուկ է մեր ողջ պետական համակարգին։ Բոլորն իրենց գործն ու պարտականությունները թողած՝ չգիտես՝ ինչով են զբաղված․ ԱԱԾ-ն լրտեսում է ընդդիմությանը, պետական պաշտոնյաները հարստացնում են Պանաման և այլ օֆշորային պետությունների, հումորիստ երգիծաբանն էլ ՔԱՔ է բացում ու մտնում քաղաքական դաշտ․․․
Լավ, բա սրա վերջն ի՞նչ է լինելու։ Մեր փողերից է, չէ՞, վճարվում ԱԱԾ-ի աշխատողների աշխատավարձը։ Եվ իրենք, բանուգործը թողած, եսիմինչով են զբաղված․․․հետո էլ զարմանում ենք, թե բյուջեում փող չկա։

Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից