Հեռախոսազրույցի ժամանակ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ամանորյա մաղթանքներ են հղել միմյանց։ Երկու կողմերն էլ գոհունակություն են հայտնել անցնող տարի ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման բարձր մակարդակի համար։ Նախագահները նաև քննարկել են հետագա շփումները ծրագրելու վերաբերյալ հարցեր։
Դրանից բացի՝ Մեդվեդևը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Ալիևին։
ՌԴ նախագահը նաև շնորհավորական հեռագիր է ուղղարկել Ալիևին, որում մասնավորապես ասվում է.
«Ձեր գործունեությունը՝ որպես նախագահի, արդարացիորեն կապում են Ադրբեջանի նոր հաջողությունների հետ։ Բարձր գնահատականի են արժանի ձեր երկրի ծանրակշիռ հաջողությունները տնտեսական և սոցիալական ոլորտներում և միջազգային ասպարեզում Ադրբեջանի հեղինակության աճը։
Բարձր եմ գնահատում մեր անձնական հարաբերությունները։ Ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության ընդլայման նկատմամբ Ձեր վերաբերմունքը մեծապես նպաստում է ավանդական բարեկամության և բարիդրացիական հարաբերությունների ամրապնդմանը, մեր երկրների միջև բազմակողմանի համագործակցության զարգացմանը։
Համոզված եմ՝ Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև ակտիվ համագործակցության շարունակությունը ոչ միայն հետագայում ևս կծառայի մեր երկրների ու ժողովուրդների շահերին, այլև կնպաստի Կովկասում կայունության ու անվտանգության ամրապնդմանը»։
Մեդվեդևն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

7or.am