«Քարնեգի» կենտրոնը ներողություն է խնդրել Մարգարիտա Սիմոնյանից
«Քարնեգիի» մոսկովյան կենտրոնի տնօրեն Դմիտրի Տրենին և«Carnegie.ru»-ի գլխավոր խմբագիր Ալեքսանդր Բաունովը ներողություն են խնդրել «Sputnik» և RT լրատվամիջոցների խմբագիր Մարգարիտա Սիմոնյանից: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ ամեն ինչ սկսել էր Բաունովի ֆեյսբուքյան գրառումից. նա նշել էր՝ չնայած ռուսական ավիացիայի աջակցությանը՝ գրոհայինները գրավել են Փալմիրան՝ հավելելով.
«Այս պահին որոշ մարդիկ շարունակում են վստահեցնել, որ մարդկության համար գլխավոր վտանգը հայ աղջիկն է` Մարգարիտա Սիմոնյանը, ու «sputnik» կայքը»:
Բաունովի ֆեյսբուքյան գրառումը հրապարակվել էր «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության էջում:
Դրանից հետո RT-ն նամակ էր հղել «Քարնեգի» կենտրոն ու «Ազատության» խմբագրություն` պահանջելով դատապարտել Բաունովի խոսքերը:
«Հեռուստաընկերության աշխատակիցների ազգության մասին հիշատակումն՝ առանց որևէ հիմքի, նացիզմի ու ազգայնականության դրսևորում է»,-նշվել էր նամակում:
«Քարնեգիի» ներկայացուցիչները ներողություն են խնդրել՝ նշելով, որ արտահայտությունն արել են ակամա:
«Քարնեգի» կենտրոնը ներողություն է խնդրել Մարգարիտա Սիմոնյանից
«Քարնեգիի» մոսկովյան կենտրոնի տնօրեն Դմիտրի Տրենին և «Carnegie.ru»-ի գլխավոր խմբագիր Ալեքսանդր Բաունովը ներողություն են խնդրել «Sputnik» և RT լրատվամիջոցների խմբագիր Մարգարիտա Սիմոնյանից: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»։

7or.am