Քաղաքական

16.12.2016 13:35


Գ. Սահակյանը խոստացել է տեղեկացնել, թե որ ռեստորանում է ճաշելու

Գ. Սահակյանը խոստացել է տեղեկացնել, թե որ ռեստորանում է ճաշելու

Ազգային ժողովն այսօր՝ դեկտեմբերի 16-ին, երկրորդ ընթերցմամբ ընդունել է «Գնումների մասին» օրենքի նախագիծը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ այդ նախագծով Ազգային ժողովի նախագահի, վարչապետի և ՀՀ նախագահի արարողակարգային ծախսերը համարվելու են պետական գաղտնիք։ Սակայն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը խոստովանել է, որ տեղյակ չէ դրանից, և այսօր առավոտյան է թերթում կարդացել։

–Նման բան Ազգային ժողովի չկա ու չկա,–ասել է Սահակյանը։

–Եթե մամուլին հավատում եք, հավատացեք նաև օրենքին: Մեկ ամիս է` կա այս նախագիծը, արդեն երրորդ ընթերցում ենք գնում. զուտ արարողակարգի մասին է, թե որ ռեստորանում է պետք հաց ուտել...,- ասել է ՀՀԿ–ական պատգամավոր Վարդան Այվազյանը:

Ի պատասխան՝ ԱԺ նախագահն ասել է, որ ինքն այդ մասին խոստանում է տեղյակ պահել. «Ես որևէ բան չեմ տեսնում»։

Նախագծին կողմ է քվեարկել 77, ձեռնպահ՝ 22 , դեմ՝ 2 պատգամավոր:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը