Ջիգարխանյանին ուզում են դատել 36-ամյա կնոջ պատճառով
81-ամյա Արմեն Ջիգարխանյանի թատրոնի աշխատողները պատրաստվում են դատի տալ հայտնի դերասանին։ Այս մասին հայտնում է «StarHit»–ը։
Պատճառը դերասանի 36-ամյա կինն է՝ Վիտալինա Ցիմբալյուկ–Ռոմանովսկայան, որն անօրինական գործողություններ է թույլ տալիս աշխատակիցների նկատմամբ։ Թատրոնի 58-ամյա հանդերձապահուհին պատմել է, որ ավելի քան 20 տարի աշխատել է, սակայն 2015-ին իրեն ազատել են աշխատանքային պարտականոթյունները չկատարելու համար։
«Իբրև թե ես վատ էի աշխատում, ժամանակին չէի զգեստները ներկայացնում, չէի լվանում… Դա ճիշտ չէ»,– ասել է հանդերձապահուհին։
Կինը որոշել է խոսել Ջիգարխանյանի հետ, որը չի ցանկացել լսել աշխատակցին։
«Ահա առաջիկա ամիսներին պատրաստվում ենք դատարան դիմել»,– ասել է նախկին աշխատակցուհին։
Թատրոնի մեկ այլ աշխատակցուհի էլ հայտարարել է, թե իրեն մերժել են երեխայի խնամքի համար վճարովի արձակուրդ տալ։ Կինը պատրաստվում է դատարան դիմել։ Նա պատմել է, որ Վիտալինա Ցիմբալյուկ–Ռոմանսկայան արգելել է անվտանգության աշխատակիցներին նրան թատրոն թողնել։

7or.am