Թրամփի օգնականը հանդես է եկել հակառուսական պատժամիջոցները չեղարկելու օգտին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պետք է դիտարկի հակառուսական պատժամիջոցները չեղարկելու հնարավորությունը։ CNN–ի եթերում նման հայտարարություն է արել Ջորջիա նահանգի նախկին կոնգրեսական Ջեք Քինգսթոնը, որը նաև Թրամփի օգնականներից մեկն է։
Վերջինի խոսքով՝ Թրամփի թիմը նոր տեսանկյունից պետք է գնահատի ՌԴ և ԱՄՆ հարաբերությունները, և այն՝ արդյոք հակառուսական պատժամիջոցները տվե՞լ են ցանկալի արդյունք։ Քաղաքական գործչի կարծիքով պատժամիջոցները ցանկալի արդյունք չեն տվել։
Ըստ նրա՝ Վաշինգտոնը պետք է լավ հարաբերություններ պահպանի աշխարհի խոշորագույն տնտեսություններն ունեցող երկրների հետ, և երբ ամերիկացիները «50 մլրդ դոլարով բիզնես են վարում Ռուսաստանում, հարկավոր է լավ հարաբերություններ ունենալ ռուսների հետ»։

7or.am