Աշխարհ

16.12.2016 10:35


Եգիպտոսը զբոսաշրջիկների հոսքի անմկան պատճառով 70 մլրդ դոլար է կորցրել

Եգիպտոսը զբոսաշրջիկների հոսքի անմկան պատճառով 70 մլրդ դոլար է կորցրել

Ահաբեկչական հարձակումների և անվտանգության հետ կապված այլ խնդիրների պատճառով Եգիպտոսի՝ զբոսաշրջության սեկտորի եկամտի կորուստը վերջին 6 տարվա ընթացքում կազմել է 6 միլիարդ ԱՄՆ դոլար։ Ընդ որում, երկրի հյուրանոցային արդյունաբերության և զբոսաշրջության բիզնեսի ներկայացուցիչների գնահատմամբ՝ միջազգային զբոսաշրջության հոսքի նվազման անուղղակի վնասները հասնում են 50–70 միլիարդ ԱՄՆ դոլարի։ Այս մասին հաղորդում է Ռուսաստանի տուր օպերատորների ասոցիացիան։

Արաբական Հանրապետության Տուրիզմի պալատների ֆեդերացիայի նախկին նախագահ Էլհամի Էլ–Զայաթի խոսքերով՝ վնասների վերաբերյալ հստակ տվյալներ չկան, սակայն ընդհանուր կորուստները կազմում են միլիարդավոր եգիպտական ֆունտեր։

«Նախորդ տարիներ հետ համեմատած՝ վերջին ժամանակներս ահաբեկչական հարձակումների հետևանքները հսկայական են, քանի որ այսօր նրանց ազդեցությունը խորանում է նաև քաղաքական հարցերով»,–նշել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը