Աշխարհ

16.12.2016 10:10


Մեդվեդևն ու Յըլդըրըմը հեռախոսազրույց են ունեցել

Մեդվեդևն ու Յըլդըրըմը հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Բինալի Յըլդըրըմի հետ։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի կառավարության կայքը։ Հեռախոսազրույցը կայացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ։

«Կողմերը քննարկել են երկկողմանի համագործակցության զարգացման մասին 2016-ի դեկտեմբերի 6-ին Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը։ Նրանք պայմանավորվել են նաև աշխուժացնել աշխատանքները էներգետիկայի ոլորտի խոշորագույն նախագծերի, այդ թվում՝ «Ակույու» ԱԷԿ-ի ու «Թուրքական հոսք»գազամուղի շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը