Կարծիք

15.12.2016 17:15


Ադրբեջանը պատրաստվում է առնվազն ևս մեկ ապրիլյան պատերազմի (լուսանկարներ)

Ադրբեջանը պատրաստվում է առնվազն ևս մեկ ապրիլյան պատերազմի (լուսանկարներ)

Ադրբեջանի Վաշինգտոնի դեսպանատան ՖԲ-ի էջի վերջին բոլոր փոստերը նվիրված են Նեթանյահուին ու հրեաներին: Նեթանյահուի այցի մասին մի 8 ստատուս կա դեսպանատան ֆբ-յան էջում:

Տպավորություն է, որ Ադրբեջանը փորձում է ոչ միայն Իսրայելի հետ աշխատել, այլ նաև ԱՄՆ-ում հրեական համայնքի միջոցով Վաշինգտոնի վրա ազդեցություն ձեռք բերել: Երեկ մի շատ խորհրդանշական փարթի է տեղի ունեցել: Վաշինգտոնի Թրամփ հյուրանոցում հրեական Հանուկա տոնին նվիրված երեկոն հովանավորել է Ադրբեջանը:

Սա միակ ուղղությունը չի, որում Ադրբեջանն ակտիվ աշխատում է: Վահան Մարտիրոսյանով սկսած և շարունակվող գործընթացը, Իսրայելից լայնածավալ զենքի գնումների շարունակումը, Վաշինգտոնի հետ ակտիվ աշխատանքները հուշում են, որ Ադրբեջանը պատրաստվում է առնվազն ևս մեկ ապրիլյան պատերազմի:

Ինչպես ապրիլյան պատերազմից առաջ, այնպես էլ հիմա Սերժի մտքում ընտրակեղծարարությունն է, որպեսզի կարողանա պառլամենտականից հետո վերարտադրվի: Անցած տարի, երբ Ադրբեջանը պատերազմի էր պատրաստվում, Սերժը սահմանադրական փոփոխությունների կեղծիքներին էր պատրաստվում, որի արդյունքում էլ ունեցանք ապրիլյանի հետևանքները: Հիմա էլ Սերժի մոտ նույն վիճակն է:

Ավելին՝ էս վիճակում շուտով ակտիվանալու է Սերժի մասնակցությունը խանութների ու բուտիկների բացման արարողությանը:

Արմեն Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը