Աշխարհ

15.12.2016 17:05


Լուսինե Ներսիսյանի ձերբակալության մասին լուրն ակհայտ սուտ է. ԼՂՀ ոստիկանություն

Լուսինե Ներսիսյանի ձերբակալության մասին լուրն ակհայտ սուտ է. ԼՂՀ ոստիկանություն

Ադրբեջանական լրատվամիջոցներն այսօր տեղեկություն են տարածել այն մասին, որ Ադրբեջանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Մալենա Մարդն մտահոգություն է հայտնել արցախցի գրող, հրապարակախոս եւ քաղաքացիական ակտիվիստ Լուսինե Ներսիսյանի ձերբակալության փաստի առթիվ:

«Արցախպրես»-ի հարցմանը ի պատասխան՝ ԼՂՀ ոստիկանության տեղեկատվության բաժնից հայտնեցին, որ Լուսինե Ներսիսյանի ձերբակալության մասին լուրը ապատեղեկատվություն է, և այն իրականությանը չի համապատասխանում: «Տեղեկությունն ակնհայտ սուտ է. և Լուսինե Ներսիսյանը չի ձերբակալվել»,- հայտնել են ԼՂՀ ոստիկանության տեղեկատվության բաժնից:

Հիշեցնենք, որ երեկ ադրբեջանական haqqin.az կայքը տեսանյութ էր տարածել, որտեղ Բաքվում գտնվող Վահան Մարտիրոսյանը Skype-ի միջոցով փորձում էր տարբեր տեսակի տեղեկություններ կորզել Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի Լուսինե Ներսիսյանից:

Այս խորագրի վերջին նյութերը