Աշխարհ

15.12.2016 17:10


Կրեմլից մեկնաբանել են Մոգերինիի խոսքերը՝ ՌԴ հետ համատեղ ԱՄՆ–ին հակազդելու վերաբերյալ

Կրեմլից մեկնաբանել են Մոգերինիի խոսքերը՝ ՌԴ հետ համատեղ ԱՄՆ–ին հակազդելու վերաբերյալ

Ռուսաստանը շահագրգռված չէ համագործակցել Եվրամիության հետ՝ ի վնաս երրորդ երկրների, այդ թվում՝ ԱՄՆ–ի։

«Դժվար թե կարելի կլիներ համաձայնել այն գաղափարին, որ կարելի է բարեկամանալ՝ ընդդեմ ինչ–որ մեկի. դա, հավանաբար, այն մոտեցումը չէ, որը բխում է մեր շահերից»,–ՏԱՍՍ–ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի խոսքերը՝ ՌԴ հետ համատեղ ԱՄՆ–ին հակազդելու վերաբերյալ։

Մոգերինին չէր բացառել, որ ՌԴ–ն ու ԵՄ–ն կարող են համատեղ հակազդել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությանը։

«Նախ՝ մենք դեռ չգիտենք՝ ինչ քաղաքականություն է վարելու Թրամփի վարչակազմը»,–նկատել է Պեսկովը՝ հավելելով, որ ՌԴ–ն ավանդաբար կողմ է հանդես գալիս ԵՄ հետ բարիդրացիական հարաբերություններին, սակայն «այդ հարաբերություններն այժմ բացակայում են իբրև այդպիսիք»։

«Մենք, անշուշտ, կարծում ենք, որ և՛ Մոսկվայի, և՛ Բրյուսելի, և՛ ԵՄ անդամ երկրների շահերից է բխում որքան հնարավոր է՝ շուտ անցնելը մեր հարաբերությունների վերականգնմանը»,–նշել է Կրեմլի ներկայացուցիչը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը