Կարծիք

15.12.2016 15:58


ՀՀԿ-ականները կարող են լուրջ դեմքով «ազգային-պետական շահերից» խոսել, բայց հետո «մելկի ժուլիկություն» անել (տեսանյութ)

ՀՀԿ-ականները կարող են լուրջ դեմքով «ազգային-պետական շահերից» խոսել, բայց հետո «մելկի ժուլիկություն» անել (տեսանյութ)

Գրածս մի քիչ էպոտաժային, էմոցիոնալ և, միևնույն ժամանակ, պաթոսային է լինելու, բայց պետք է գրեմ։ ՀՀԿ-ն կեղծում է ամեն բան՝ ընտրություններից սկսած՝ մինչև ԱՎԾ-ի տվյալները․ կեղծիքը դարձել է մեր առօրյան։ Հետաքրքիրն այն է նաև, որ ՀՀԿ-ականները կարող են լուրջ դեմքով «ազգային-պետական շահերից» խոսել, բայց հետո «մելկի ժուլիկություն» անել։

Օրինակ՝ այսօր հերթական անգամ ԱԺ-ի քվեարկության ժամանակ ՀՀԿ-ականները միմյանց փոխարեն են քվեարկել, իսկ Գալուստ Սահակյանը դրա վրա հերթական անգամ աչք է փակել։ Դե, քանի որ առանց այդ էլ օրենքի ու Սահմանադրության վրա թքած ունեն այս քաղաքական ուժի ներկայացուցիչները, հենա եկեք Սահմանադրությունն առհասարակ չեղարկենք, իմանանք, որ պաշտոնապես օրենքից դուրս ենք ապրում։ Այդպես ահագին հարցեր կլուծվեն․ էլ բողոքելու տեղ չենք ունենա, մարդիկ էլ իրենց գլուխը «կդնջցնեն»։

Մենք նորմալ երկիր չենք ունենա այնքան ժամանակ, մինչև օրենքը բոլորի համար բոլոր մակարդակներում նույնը չլինի. բիզնես գրանցելուց մինչև ընտրություններին մասնակցելը բոլորի համար նույն կերպ պետք է լինի։ Բայց դա չենք ունենա այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀԿ-ն քաղաքական մենաշնորհ ունի։ ԱԺ ընտրություններին մենք պետք է այդ մենաշնորհին վերջ տանք, ու դրա համար ընդունելի են պայքարի բոլոր մեթոդները։ Տեսեք, կա՛մ մենք վերջ ենք տալիս ՀՀԿ-ի քաղաքական ու տնտեսական մենաշնորհին, կա՛մ մենք վերջ ենք տալիս մեր երկրի Սահմանադրությանը, սահմանադրական կարգին։

Հ․Գ․ Գրածիս կից կարող եք տեսնել հատված «Լրտեսական կամուրջ» ֆիլմից։ Ես շատ կուզենամ, որ մեզանում Սահմանադրության հանդեպ նման վերաբերմունքը դառնա կանոն, և բոլորն այս տիպի վերաբերմունք ունենան երկրի բոլոր օրենքների հանդեպ։

Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը