Քաղաքական

15.12.2016 15:54


ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի արարողակարգային ծախսերը պետական գաղտնիք կլինեն

ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի արարողակարգային ծախսերը պետական գաղտնիք կլինեն

ՀՀ ԱԺ այսօրվա արտահերթում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Գնումների մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հայտնել է, որ պետական գաղտնիք պարունակող գնումների ցանկում ներառվել են պետական երեք պաշտոնների՝ ՀՀ նախագահ, ՀՀ ԱԺ նախագահ եւ ՀՀ վարչապետի համար արարողակարգային ծախսերը:

–Մենք ուսումնասիրել ենք միջազգային փորձը և հասկացել, որ սա անվտանգության կարևորագույն նորմ է։ Դա պետք է բնականոն աշխատանքի ապահովման համար,-նշել է նա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը