Քաղաքական

15.12.2016 15:48


Դեսպան .«ԼՂՀ հակամարտության հարցում մեր դիրքորոշումն ամբողջությամբ համընկնում է ԵՄ անդամ երկրների դիրքորոշումներին» (տեսանյութ)

Դեսպան .«ԼՂՀ հակամարտության հարցում մեր դիրքորոշումն ամբողջությամբ համընկնում է ԵՄ անդամ երկրների դիրքորոշումներին» (տեսանյութ)

Դեկտեմբերի 15–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթն, անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին, հայտարարել է, որ երկարատև խաղաղությունը կարող է հաստատվել միայն խաղաղ երկխոսության միջոցով։

Նրա խոսքով՝ ԼՂՀ հակամարտության հարցում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դիրքորոշումը ամբողջությամբ համընկնում է ԵՄ անդամ երկրների դիրքորոշումներին, ինչն էլ նշանակում է, որ իրենք աջակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից մշակված սկզբունքներին։

–ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամների կողմից ստեղծված համակարգի շրջանակներում կողմերը պետք է փորձեն սկսել երկխոսություն խաղաղ պայմանների ստեղծման համար, կառուցողական և ինտենսիվ ձևով պետք է սկսվեն հարաբերությունները, և պետք է կառուցվի որոշակի վստահություն երկու կողմերի միջև,–ասել է Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը։

Խոսելով նաև այն քննադատողական հայտարարությունների մասին, թե Մեծ Բրիտանիայի խոշոր նավթաբազային կորպորացիաները Ադրբեջանում ունեն տնտեսական կոմերցիոն հետաքրքրություններ, ինչն էլ ազդում է արտաքին քաղաքականության վրա, դեսպանը ասել է.

–Մենք տեղյակ ենք այդ քննադատության մասին, բայց, միաժամանակ, կարծում ենք, որ այն սխալ է հասցեագրված: Միացյալ Թագավորության դիրքորոշումը ԼՂ կոնֆլիկտի նկատմամբ ամբողջությամբ համապատասխանում է ԵՄ երկրների դիրքորոշմանը և, մեծամասամբ, ողջ միջազգային հանրության։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը