Կարծիք

15.12.2016 14:30


Տնտեսելու, քիչ ուտելու մասին խոսում է ՀՀԿ-ական պատգամավորը

Տնտեսելու, քիչ ուտելու մասին խոսում է ՀՀԿ-ական պատգամավորը

«Սակագները գազի իջել են, սա արդեն տնտեսում է, բայց ես կարծում եմ, որ մեր ազգաբնակչությունը լավ կլինի, որ ավելի ճիշտ սնվի, քիչ ծախսի հագուկապի վրա… Մեծ սեղանները, առատ սեղանները կարելի է չափի մեջ անել: Ունեցած միջոցները կարելի է արդյունավետ տեղաբաշխել»:

Այս մասին ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:

Ու ամենամարազմատիկն այն է, որ տնտեսելու, քիչ ուտելու մասին խոսում է ՀՀԿ-ական պատգամավորը, ում կուսակցությունում ուտելու ու գռփելու լավագույն մասնագետներն են հավաքված:

Մի հատ տեսեք՝ ինչ խորհուրդ է տալիս այն ազգին, ով տարիներ շարունակ հանրապետականների փորերն է կլորացրել՝ լավ սննդով ու հագուկապով ապահովելով: Եվ այդ կլորիկները կարող են կոկորդիլոսի միս ուտել ու դա ճոխություն չհամարել, իսկ ժողովրդին, ով այս օրերին չգիտի՝ ինչպես անի, Նոր տարվա ծախսերն ինչպես հոգա, հանրապետական պատգամավորը խորհուրդ է տալիս քիչ ուտել, ճիշտ սնվել: Իսկ ճիշտ սնվելու համար մարդու սնունդը բազմազան պիտի լինի՝ միս, կաթնամթերք, միրգ և բանջարեղեն, իսկ մարդիկ հիմա միայն մակարոնի փող ունեն:

Միգուցե Ավետիսյանն այդ խորհուրդը տա հանրապետականների՞ն, ոչ թե այն ազգին, ով արդեն խնայում է ցամաք հաց գնելու դեպքում: Դե լավ է՝ չէք ասում՝ ժողովո՛ւրդ, հաց մի՛ կերեք, որ մենք լավ ուտենք:

Սաթեն Մանասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը