Կարծիք

15.12.2016 14:19


Էս խեղճ ժողովուրդը ե՞րբ պետք է դուրս գա դեպրեսիոն այս վիճակից

Էս խեղճ ժողովուրդը ե՞րբ պետք է դուրս գա դեպրեսիոն այս վիճակից

Այսօր ավտոբուս էի նստել, նայում էի հասարակական տրանսպորտի մեջ նստած ու կանգնած մի քանի տասնյակ մարդկանց դեմքերին. բոլորն անխտիր մտովի մտածում էին՝ ամեն մեկն իր հոգսով, իր ցավով: Երևի մեկը, թե ինչպես պետք է վճարի կոմունալ ծախսերը, մյուսը՝ բանկի վարկը կամ տան վարձը, իսկ մեկ ուրիշը ավտոբուսից նայում էր տոնական զարդարված Երևանին ու էլի անտարբեր՝ գալիք տոնից կտրված, սառը հայացքով: Ժպիտ չկար, կատարյալ լռություն էր, ու այն մերթընդմերթ ընդհատվում էր վարորդի ձայնով. «կանգառում իջնող կա՞»: Մարդկանց էս վիճակը տեսնելով՝ մինչև կանգառ հասնելը ես էլ իմ բաժին մտածմունքն ունեի. անընդհատ նայում էի ուղևորների դեմքին ու մտածում՝ էս խեղճ ժողովուրդը ե՞րբ պետք է դուրս գա դեպրեսիոն այս վիճակից:

Հրաչ Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը