ԱԺ նիստում ՀՀԿ–ական պատգամավորները քվեարկում էին ուրիշի փոխարեն
ՀՀ ԱԺ այսօրվա նիստում օրենքներն ընդունվում էին ՀՀԿ–ական պատգամավորների կողմից ուրիշի փոխարեն քվեարկելով։ Նիստի սկզբում գրանցվել էր 96 պատգամավոր, սակայն ոչ իշխանական խմբակցությունների ներկայացուցիչները պնդում էին, որ գրանցված մի շարք ՀՀԿ–ականներ բացակայում են դահլիճից։
Գրանցման լուսապատկերը ֆիքսելու պահանջը, սակայն, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մերժել է՝ պատճառաբանելով, թե դա արվում է քվեարկություններից հետո։
Բայց դրան հաջորդած քվեարկություններից հետո էլ Գալուստ Սահակյանը հրաժարվել է կատարել լուսապատկերը ֆիքսելու պահանջը՝ հայտնելով, թե բացակա պատգամավորի փոխարեն կատարված կողմ քվեարկությունը հաշվի չի առնվի։
Նշենք, որ ուրիշի փոխարեն քվեարկողների շարքում հատկապես ակտիվ էր ՀՀԿ–ական Արտակ Դավթյանը, ով շարունակ սեղմում էր իր կողքին նստող Կարեն Կարապետյանի կոճակը, ով դահլիճից բացակա էր։

7or.am