Աշխարհ

15.12.2016 12:30


Ռոգոզինը մեկնում է Բաքու՝ Ալիևի հետ քննարկելու Հայաստանին «Искандер-М»–երի մատակարարումը

Ռոգոզինը մեկնում է Բաքու՝ Ալիևի հետ քննարկելու Հայաստանին «Искандер-М»–երի մատակարարումը

Այսօր՝ դեկտեմբերի 15–ին, ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինն աշխատանքային այցով մեկնում է Բաքու՝ մասնակցելու ռուս-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստին, որը ծրագրված է դեկտեմբերի 16-ին։ Այս մասին հայտնում է «Коммерсант»–ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Ռոգոզինը նաև հանդիպումներ կունենա երկրի բարձրագույն ղեկավարության հետ: Նշվում է, որ, մասնավորապես, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ քննարկվելու է նաև Հայաստանին «Искандер-М» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրների մատակարարումը:

Պարբերականը, սեփական աղբյուրներին հղումով, հայտնում է, որ հատկապես պարզաբանվելու է Մոսկվայի տեսակետը՝ կապված Հայաստանին մատակարարված այդ զենքի հետ։

«Ադրբեջանցի գործընկերները ծայրաստիճան բացասաբար են արձագանքել իրադարձությունների նման զարգացմանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում»,- ասվում է հոդվածում:

Աղբյուրը հիշեցնում է նաև հակամարտող կողմերին զենք մատակարարելու հարցով ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հայտարարությունը.

«Մենք քաջ գիտակցում ենք, որ եթե մենք հակամատող կողմերին չտրամադրենք այդ զինտեխնիական, ապա մեր փոխարեն դա կանի մեկ ուրիշը, ադ դեպքում իրավիճակը կարող է ավելի լրջանալ: Մեր նպատակը միմիայն հավասարակշռությունը պահպանելն է»,- ասել էր Մեդվեդևը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը