Աշխարհ

15.12.2016 19:58


Մի քանի պատճառ դարչինից երբեք չհրաժարվելու համար (լուսանկարներ)

Մի քանի պատճառ դարչինից երբեք չհրաժարվելու համար (լուսանկարներ)

Երբ գալիս է ձմեռը, յուրաքանչյուր սրճարանից կարելի է զգալ դարչինի գերող բուրմունքը։ Սակայն, բացի հաճելի բուրմունքից, դարչինը նաև մի շարք օգտակար հատկություններով է օժտված։

«AdMe.ru» կայքը ներկայացրել է, թե ինչ օգուտ կարող է տալ դարչինը ձեր օրգանիզմին։

Եվ այսպես, դարչինը

թեթևացնում է ստամոքսի այրոցը,

նվազեցնում է որովայնում տեղի ունեցող գազագոյացումն ու փքվածությունը,

կանխում և նվազեցնում է սրտխառնոցը,

օժտված է հակաբակտերիալ ազդեցությամբ և օգնում է սնկային խնդիրների դեմ պայքարում,

այնպիսի վիտամինների և հանքային նյութերի աղբյուր է, ինչպիսիք են C–ն, B1–ը, կալցիումը, կալիումը և ֆոսֆորը,

պայքարում է սրտի հիվանդությունների և աթերոսկլերոզի դեմ, քանի որ նվազեցնում է խոլեստերինի մակարդակը։

հակաբորբոքային հատկությունների շնորհիվ թեթևացնում է արթրիտը,

կանխում է 2–րդ տիպի դիբետը, քանի որ նվազեցնում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը՝ շնորհիվ պարունակող B1 ցինամտանինի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը