Աշխարհ

15.12.2016 11:54


ՌԴ–ն, Իրանը և Թուրքիան Սիրիայի հարցով հանդիպում կանցկացնեն Մոսկվայում

ՌԴ–ն, Իրանը և Թուրքիան Սիրիայի հարցով հանդիպում կանցկացնեն Մոսկվայում

Ռուսաստանի, Իրանի ու Թուրքիայի ներկայացուցիչների մասնակցությամբ դեկտեմբերի 27-ին Մոսկվայում եռակողմ հանդիպում կկայանա, որի ժամանակ կքննարկվի սիրիական հակամարտության կարգավորումը: Այս մասին, ՏԱՍՍ–ի փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:

«Մենք ներդնում ենք բոլոր ջանքերը, որ Սիրիայում հրադադար հաստատվի, և սկսվեն քաղաքական բանակցությունները: Այս կապակցությամբ Մոսկվայում դեկտեմբերի 27-ին մենք Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությամբ նիստ կանցկացնենք», - հայտարարել է Չավուշօղլուն:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը