ԵՄ-ն Ուկրաինայի և Վրաստանի հետ անվիզա ռեժիմի կարող է անցնել 2017–ի գարնանը
Եվրամիությունը կարող է Ուկրաինայի և Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը չեղարկել 2017թ. գարնան սկզբին: Այս մասին հայտնում է РИА «Новости»–ն։
«Որքանով ես տեղյակ եմ, չորեքշաբթի ներքին գործերի, միգրացիայի և քաղաքացիության հարցերով եվրահանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսը հույս է հայտնել, որ վիզային ռեժիմը կչեղարկվի արդեն գարնան սկզբին»,-ասել է գործակալության զրուցակիցը:
Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-քլոդ Յունքերը կոչ է արել Եվրամիությանն ավարտել Վրաստանի և Ուկրաինայի քաղաքացիներին անվիզա ռեժիմի տրամադրման գործընթացը:
«Մենք դա խոստացել ենք: Նրանք կատարել են այն, ինչ մենք պահանջել ենք անել: Այժմ մեր հերթն է»,- ասել է Յունքերը Սթրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստին:
Աղբյուրը հիշեցնում է՝ Կիևն ու Թբիլիսին հուսով էին, որ ԵՄ հետ վիզային ռեժիմի ազատականացումն իրականություն կդառնա արդեն այս տարվա ընթացքում:

7or.am