Վրաստանի իշխանությունն ամեն ինչ պետք է անի, որ վիզային ռեժիմի չեղարկումը տեղի չունենա
Վրաստանի քաղաքացիների համար եվրոպական շենգենյան գոտու երկրներ առանց վիզայի ռեժիմի հաստատման գործընթացը շատ մոտ է ավարտվելուն։ Չնայած եվրոպական երեք մարմիններ դեռևս պետք է քվեարկեն, բայց բոլորը վստահ են, որ դա տեղի կունենա։ Սակայն Եվրոպան Եվրոպա չէր լինի, եթե որոշակի անհստակություններ, այնուամենայնիվ, չլինեին։ Այսպես, կանոնակարգով նախատեսված է, որ Եվրամիությունը կարող է չեղարկել վիզային ռեժիմը,
1. եթե կտրուկ ավելանում է այդ երկրից ապօրինի տեղափոխված քաղաքացիների թիվը ԵՄ սահմաններում,
2. եթե զգալիորեն ավելացել են ապաստան խնդրողների հայտերը։
Թե կտրուկ ավելանալ, զգալիորեն ավելանալ ասելով կոնկրետ ինչքան նկատի ունեն, մնում է միայն կռահել։ Ամեն ինչ հարաբերական է։ Սա լրացուցիչ լծակ է Վրաստանի վրա։ Վրաստանի իշխանությունն ամեն ինչ պետք է անի, որ վիզային ռեժիմի չեղարկումը տեղի չունենա, քանի որ այն բացասաբար կազդի երկրի միջազգային վարկի վրա։ Իսկ որ ապօրինի տեղափոխվողների թիվն ավելանալու է, դա կասկածից դուրս է։

Արտյուշ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից