Աշխարհ

14.12.2016 16:35


Էրդողանն ազգային մոբիլիզացիա է հայտարարել

Էրդողանն ազգային մոբիլիզացիա է հայտարարել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրում ազգային մոբիլիզացիա է հայտարարել՝ ընդդեմ Քրդստանի աշխատավորական կուսակցության, գյուլենականների, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման:

«Ցանկացած մեկը, ով նշված խմբավորումների վերաբերյալ որևէ տեղեկություն ունի, պետք է անմիջապես տեղեկացնի իրավապահ մարմիններին»,- գյուղապետերի 32-րդ ժողովին հայտարարել է Էրդողանը:

Թուրք առաջնորդի տվյալներով՝ քուրդ զինյալների դեմ երկրի ներսում և դրա տարածքից դուրս իրականացվող գործողությունների արդյունքում սպանվել է ՔԱԿ–ի 9 հազար 500 անդամ, գյուլենականների դեմ պայքարում ձերբակալվել է 40 հազար մարդ, կալանավորվել է 10 հազար 500-ը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը