Լրահոս

28.12.2009 12:26

Է. Շարմազանովը 2009–ը համարել է հագեցած և միևնույն ժամանակ բարդ

ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով 2009թ.-ն՝ այն համարել է շատ հագեցած, միևնույն ժամանակ՝ բավական բարդ տարի թե՛ կուսակցության, թե՛ ընդհանրապես պետության համար։ Խոսելով ֆինանսատնտեսական ճգնաժամի մասին՝ նա ասել է, որ դա անխուսափելի էր, և ամբողջ աշխարհին էր սպառնում ճգնաժամը, բայց, ըստ իրեն, ավելի կարևոր էր կանխարգելել, քան ապաքինել վերքը, և հենց այդ ճանապարհով էլ գնացել է Տիգրան Սարգսյանի կառավարությունը և Սերժ Սարգսյանի թիմը։ Նա նշել է, որ իր կարծիքով հնարավոր եղավ զերծ մնալ ավելի վատ հետևանքներից։ Նա նաև նշել է, որ երբ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ երկրում պետք է հանդուրժողականության և համերաշխության մթնոլորտ տիրի, իր կարծիքով այդ ասածին համարժեք քայլ էր լայնամասշտաբ համաներումը։ Բացի այդ, նա ասել է, որ Երևանի քաղաքապետի ընտրությունները չի կարելի իդեալական համարել, բայց առաջ քայլ էր, որ բոլոր թեկնածուներն էլ ունեին հավասար հնարավորություններ, և մեծ ուրախություն է հայտնել, որ այս անգամ էլ ընտրողները Հանրապետական կուսակցությանն են  ձայների մեծամասնությունը տվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։