Վ. Հովհաննիսյան. «Սահմանված 5 մլն շեմի դեպքում ցանկացած պաշտոնյա հարսանիք անելու համար կարող է ձերբակալվել» (տեսանյութ)
–Ցավում եմ, որ ԱԺ–ի դահլիճում այս կաևորագույն օրենքներից մեկը մեծ հետաքրքրություն չի առաջացրել։ Դահլիճը բառացիորեն դատարկ է, ինչը խոսում է այն մասին, որ երկրի Ազգային ժողովը, ըստ էության, չի ընկալում հարցի լրջությունը կամ թերահավատորեն է մոտենում այս նախագծին,– դեկտեմբերի 14–ին ԱԺ նիստի ժամանակ ասել է պատգամավոր, ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության վարչության անդամ Վահե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով «Քրեական օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծին։
Խոսելով դրա կարևորագույն մասի՝ ապօրինի հարստացման, աշխատավարձի բանաձևի և շեմի մասին՝ Վահե Հովհաննիսյանը նշել է, որ կաշառք վերցնում են, «փայ մտնում են» ոչ թե ըստ աշխատավարձի գործակցի, այլ ըստ հարցի գնի և ըստ գործարքի կարևորության, և որպես խնդրի լուծում՝ առաջարկել է իսկապես բարձրացնել աշխատավարձի շեմը, ոչ թե ձևական և մի փոքր։
–Այդ սահմանված 5 միլիոն դրամի շեմի դեպքում ցանկացած պաշտոնյա իր ընտանիքից որևէ մեկի հարսանիքն անելու դեպքում կարող է ձերբակալվել, քանի որ և՛ ռեստորանների գներից ենք տեղյակ, և՛ բարքերից, իսկ ամեն շաբաթ և կիրակի մի որևէ պաշտոնյա հարսանիք է անում։ Այսինքն, 5 միլիոն դրամ շեմի պարագայում առաջին իսկ հարսանիքի դեպքում այս օրենքը մենք կապալեգիտիմացնենք,–մեկնաբանել է Վ. Հովհաննիսյանը։
Նա մտավախություն է հայտնել, որ այդ խնդիրը կարող է բերել ապօրինի կուտակված կապիտալի արտահոսքի։
–Կա զուգահեռ վտանգը, կան ապօրինի մեծ գումարներ, և եթե մենք շատ խիստ դնենք այդ արգելքները՝ հաշվի չառնելով անցումային երկրի որոշակի սպեցիֆիկան, ապա կապիտալը կարող է արտահոսել։ Այդ գույքը կարող են ձեռք բերել Մոսկվայում, ԱՄՆ–ում, Եվրոպայում,–ասել է Վահե Հովհաննիսյանը՝ հավելելով, որ գումարները կարող են հայտնվել այլ երկրների բանկերում՝ այլ գույքի ձևով։

Մանրամասն՝ տեսանյութում։
7or.am