Քաղաքական

14.12.2016 13:20


Ուորլիք. «Բանակցությունների սեղանին արդեն դրված են առաջարկներ, որոնք կարող են բերել ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորմանը»

Ուորլիք. «Բանակցությունների սեղանին արդեն դրված են առաջարկներ, որոնք կարող են բերել ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորմանը»

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ադրբեջանական «Trend» գործակալության հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում այս տարվա ապրիլին հայ-ադրբեջանական զորքերի միջև տեղի ունեցած ռազմական գործողությունները ցույց տվեցին, որ հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծում չի կարող ստանալ։

Ուորլիքը ասել է, որ ապրիլի բախումից հետո հակամարտող կողմերը պահպանում են հրադադարի ռեժիմը, և բանակցությունների սեղանին արդեն դրված են առաջարկներ, որոնք կարող են բերել ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման:

«Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումների ժամանակ նկատվեցին բանակցություններում առաջընթաց ունենալու նոր փորձեր։ Հույս ունենանք, որ կողմերը կառուցողական աշխատանք կտանեն և կկարողանան առաջ տանել այդ գործընթացը»,- նշել է Ուորլիքը:

Նաև հավելել է, որ դեռևս բարդ է խոսել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ղեկավարման շրջանում ԼՂ հակամարտության հետագա զարգացման մասին:

Ուորլիքը նաև նշել է, որ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նոր համանախագահի անունը հայտարարվելու է մոտ ապագայում, անմիջապես իր՝ պաշտոնը լքելուց հետո, որը տեղի է ունենալու դեկտեմբերի 31–ին։

Հիշեցնենք, որ ԱՊԱ գործակալությանն էլ նա ասել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չեն նախատեսում հրատապ այց կատարել տարածաշրջան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը