Աշխարհ

14.12.2016 12:35


ԱՄՆ–ում 2017–ի գլխավոր սպառնալիքը համարում են ՌԴ–ՆԱՏՕ հակամարտությունը

ԱՄՆ–ում 2017–ի գլխավոր սպառնալիքը համարում են ՌԴ–ՆԱՏՕ հակամարտությունը

ԱՄՆ–ում նշել են «2017–ի գլխավոր սպառնալիքները, որոնց հարկավոր է հետևել»։ Առաջին տեղում ՌԴ–ՆԱՏՕ հակամարտությունն է, որի ազդեցությունը գնահատվում է «բարձր», իսկ հավանականությունը՝ «չափավոր»։

Գալիք տարվա սպառնալիքներին նվիրված ամենամյա զեկույցը պատրաստել է Միջազգային հարաբերությունների հարցով ամերիկյան խորհուրդը։ Զեկույցի հեղինակները նշել են, որ Ռուսաստանի և ՆԱՏՕ–ի միջև ռազմական դիմակայություն կարող է առաջանալ «Արևելյան Եվրոպայում Ռուսաստանի ագրեսիվ պահվածքի պատճառով»։

Երկրորդ և երրորդ տեղերում միջուկային զենք փորձարկող ԿԺԴՀ–ն և ամերիկյան ենթակառուցվածքների վրա կիբերհարձակումներն են։

Զեկույցում նշվում են նաև այնպիսի սպառնալիքներ, ինչպիսիք են հնարավոր ահաբեկչություններն ԱՄՆ–ի կամ նրա դաշնակիցների տարածքներում, Աֆղանստանի անկայուն դրությունը, Սիրիայի պատերազմը և Թուրքիայի ու քրդերի բախումները։ Այս մասին հայտնում է РИА «Новости»–ն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը