Բաքվում հաստատ քննարկվել են նաև Իրանի որոշ տարածքների բռնազավթման հեռագնա ծրագրեր
Բաքվում Իրանի նախկին դեսպան, իսկ իրանական փորձագիտական շրջանակներում «Բաքվում Ադրբեջանի նախկին դեսպան» հորջորջմամբ հայտնի Մոհսեն Փաքայինը «անկեղծորեն» զարմացել է, որ հայկական, իբր, «բռնազավթման» զոհ Ադրբեջանն ընդունել է Իսրայելի «բռնազավթիչ» վարչակարգի ղեկավարին: Բայց, ըստ էության, զարմանալու ոչինչ էլ չկա. հարցներ, կասեինք և մանրամասն կբացատրեինք, որ հենց այդպես էլ լինելու է:
Հա՛, մեկ էլ, իմիջիայլոց, ասեմ, որ Բաքվում հաստատ քննարկվել են նաև Իրանի որոշ տարածքների բռնազավթման հեռագնա ծրագրեր, այնպես որ, ադրբեջանական «նա շիշ, նա քյաբաբ» սկզբունքը, որը նույնական է մեր «հա՛մ նալին, հա՛մ մեխին» տարբերակին, այլևս չի աշխատելու, որովհետև Բաքվի բռնապետը թե՛ շիշն է վառել և թե՛ քյաբաբը, իսկ «խարույկի»՝ դեպի Իրան տարածումը կանխում է հայկական կողմը՝ նաև «բռնազավթելով» Արաքսից հյուսիս Իրանի հետ սահմանի բավական երկար մի հատված: Նախօրոք ասեմ, հետո պարոն նախկին դեսպանը «չզարմանա»:

Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից