Աշխարհ

14.12.2016 11:30


Ասադը նշել է Փալմիրան գրոհելու պատճառը

Ասադը նշել է Փալմիրան գրոհելու պատճառը

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը համոզված է, որ ԻԼԻՊ–ի կողմից Փալմիրայի գրոհումը Հալեպում տեղի ունեցողի պատասխանն է։

«Նրանք ուզում են վիժեցնել Հալեպի հաղթանակը և, միևնույն ժամանակ, շեղել սիրիական բանակի ուշադրությունը Հալեպից»,–RT–ի եթերում ասել է Ասադը։

Սիրիացի առաջնորդը հավելել է, որ եթե Փալմիրան կառավարական ուժերի վերահսկողության տակ լիներ, Արևմուտքը մտավախություն կհայտներ մշակութային ժառանգության վտանգման առնչությամբ, սակայն քաղաքի գրոհն արևմտյան իշխանությունբներին չի հետաքրքրում։

Ասադը նաև նշել է՝ արևմտյան ԶԼՄ–ին չի հետաքրքրում նաև Սիրիայի բնակչության ճակատագիրը, քանի դեռ քաղաքում ահաբեկիչներ կան։

Հիշեցնենք՝ իսլամականները հարձակվել են Փալմիրայի վրա դեկտեմբերի 9–ին։ Նրանք փորձել են գրավել նաև նավթահորեր ու օդանավակայան։ Քաղաքում դիմակայությունը շարունակվում է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը