Քաղաքական

14.12.2016 11:05


ԱԺ–ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց բանակի համար 1000 դրամներ հավաքելու նախագիծը

ԱԺ–ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց բանակի համար 1000 դրամներ հավաքելու նախագիծը

ՀՀ ԱԺ այսօրվա արտահերթ նիստում քվեարկության է դրվել ՀՀ կառավարության ներկայացրած «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» և կից ներկայացված օրենքների փաթեթի նախագծում 2–րդ ընթեցման փուլում ավելացված օրենքների 9 նախագծերը առաջին ընթերցմամբ ընդունեու մասին հարցը։

Այն ընդունվել է 95 կողմ, 7 դեմ, 1 ձեռնպահ ձայներով։

Այնուհետև քվեարկության է դրվել «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրինագիծը 2–րդ ընթեցմամբ ընդունելու մասին հարցը և ընդունվել 97 կողմ, 2 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

Պատգամավորների անհատական քվեարկություններին կարող եք ծանոթանալ այստեղ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը