Աշխարհ

14.12.2016 10:40


Ֆրանսիայի խորհրդարանը հաստատել է երկրում սահմանված արտակարգ դրության ռեժիմի երկարացումը

Ֆրանսիայի խորհրդարանը հաստատել է երկրում սահմանված արտակարգ դրության ռեժիմի երկարացումը

Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորները 5-րդ անգամ հավանություն են տվել երկրում արտակարգ դրության ռեժիմի երկարացման առաջարկին։ Այս մասին հայտնում է «gazeta.ru»-ն։

Վարչապետ Բեռնար Կազնևի նոր կաբինետի առաջարկած օրինագծին կողմ է քվեարկել 288, դեմ՝ 32 պատգամավոր: Ռեժիմը երկարացվել է մինչև 2017թ. հուլիսի 15-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ դա նշանակում է, որ նախագահական ու խորհրդարանական ընտրությունները կարող են անցկացվել արտակարգ դրության ռեժիմի պայմաններում:

Հիշեցնենք՝ Ֆրանսիայում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել 2015թ. նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների շարքից հետո:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը