Դուտերտեն խոստովանել է, որ սեփական ձեռքերով է սպանել հանցագործությունների մեջ կասկածվողներին
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն պատմել է, որ սեփական ձեռքերով է սպանել հանցագործությունների մեջ կասկածվողներին, երբ զբաղեցնում էր Դավաոյի քաղաքապետի պաշտոնը։ Այս մասին հայտնում է «The Guardian»–ը։
Նա նշել է, որ այդկերպ օրինակ է ծառայել ոստիկանների համար։
«Դավաոյում դա ես անձամբ եմ արել։ Ուղղակի, ոստիկանության տղաներին ցույց տալու համար. եթե ես կարող եմ անել դա, նրանք նույնպես կարող են։ Ես մոտոցիկլով պարեկություն էի անում Դավաոյում։ Իրականում ես կոնֆլիկտ էի որոնում, որ սպանեի ինչ–որ մեկին», –ասել է Դուտերտեն։
Հիշեցնենք՝ ավելի վաղ էլ ֆիլիպինցի նախագահն իրեն Ադոլֆ Հիտլերի հետ էր համեմատել։

7or.am