Աշխարհ

14.12.2016 10:30


Փալմիրայում ԻՊ–ն կարող էր ռուսական հզոր զինամթերք ձեռք բերել

Փալմիրայում ԻՊ–ն կարող էր ռուսական հզոր զինամթերք ձեռք բերել

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներին կարող էր հասանելի լինել հզոր սպառազինումը այն բանից հետո, երբ սիրիական բանակը նահանջել էր Փալմիրայից։ Այս մասին հաղորդում է «The Washington Post»–ը։

Ինչպես նշում է պարբերականը, ահաբեկիչների հետ համագործակցող «Amaq» գործակալությունը հրապարակել է լուսանկարներ և տեսանյութեր, որոնց հիման վրա կարելի է հաստատել, որ զինյալներն րենց տրամադրության տակ են առել զրահամեքենաներ, ռազմամթերք և սարքավորումներ, այդ թվում՝ հրաձգային զինատեսակներ, ծանր գնդացիրներ, հրետանային և զենիթային հրանոթներ։ Այդ ամենից, ինչպես նշվում է հոդվածում, օգտվել են և՛ սիրիական, և՛ ռուսական զինվորականները։

WP–ն իր հրապարակման մեջ ներառել է նաև տեսանյութ, որում, ինչպես հաստատվում է, արձանագրված է Ռուսաստանի օպերատիվ բազան Փալմիրայում։ Տեսանյութում կարելի է տեսնել հատուկ սենյակներ քնելու համար, հյուրասենյակ, ինչպես նաև տուփեր՝ զենքերով և զինամթերով։

Ընդ որում, զինյալները հայտարարել են, որ կարողացել են ստանալ 20 տանկ։ Պարբերականը նշում է, որ ԻՊ–ի հայտարարությունների մի մասը, երևի թե, կեղծ է՝ քարոզի շրջանակներում, սակայն նաև չի բացառում, որ սպառազինման մի մասն իրոք բաժին է հասել զինյալներին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը