Տարբեր տեսակի հարկերի միջոցով մեր եկամտի կեսը տալիս ենք պետությանը
Հայրենասիրությունը երբեք չի կարելի փողով չափել կամ պարտադիր սարքել։ Բանակի համար հավաքվելիք 1000 դրամները տարատեսակ քննարկումների, բանավեճի առիթ դարձան, իշխանություններն էլ ընդդիմախոսներին շտապեցին «ազգի դավաճան» և «ոչ հայրենասեր» պիտակավորել։ Իհարկե, իշխող կուսակցությունում թերևս չկան այնպիսի մարդիկ, որոնց «հեղինակավոր կարծիքից» կարելի է վիրավորվել, բայց ինքնին այս բանավեճը շատ վտանգավոր է։ Սա շատ անհեռատես քայլ էր, որն ակամա բացասական տրամադրություն է առաջացնում հանրության առնվազն մի զգալի հատվածի մոտ բանակի նկատմամբ։
Իհարկե, այս իշխանություններից հաշվարկված, մտածված, առավել ևս՝ դրական որևէ բան սպասելը միամտություն է, բայց Վահե Հովհաննիսյանը ճիշտ է ասում․ սա առնվազն ժամանակավրեպ քայլ է։ Նման բան իրեն կարող էր թույլ տալ հանրության վստահությունը վայելող լեգիտիմ իշխանությունը, և նույնիսկ այդ դեպքում՝ որոշակի վերապահումներով։ Իսկ մենք այսօր ունենք կոռումպացված իշխանական համակարգ, համատարած թալան բոլոր ոլորտներում, այդ թվում նաև՝ բանակում։ Եվ ունենք նաև բարոյազուրկ պահվածքի բազմաթիվ օրինակներ, և այդպիսի պահվածքով աչքի ընկնող մարդիկ այսօր բարոյականությունից ու հայրենասիրությունից են խոսում։
Վերջին կոպեկը ապաշնորհ իշխանությանը տալ չցանկացող քաղաքացիներին հայրենասիրության պակասի մեջ են մեղադրում մարդիկ, որոնց համար ազատամարտիկին դաժան ծեծի ենթարկելը սովորական բան է, մարդիկ, որոնք սահմանային լարվածության օրերին կուսակցական և ընկերական խրախճանք են կազմակերպում ու մասնակցում դրանց՝ անտեսելով զոհված զինվորների հիշատակն ու նրանց ընտանիքների ցավը։
Այստեղ մեկ այլ տարակուսելի բան էլ կա։ Տեսեք, այսքան տարի մենք զոհեր ու ռազմական գործողությունների հետևանքով հաշմանդամ դարձած զինվորներ ենք ունեցել, բայց պետությունը, իշխանությունները երբեք պատշաճ ուշադրություն չեն դարձրել նրանց, փոխհատուցումն էլ չնչին է եղել։ Իսկ հիմա մեզ կարծես ասում են, թե «եթե այդ մարդիկ ձեր համար այդքան կարևոր են, ինքներդ էլ հոգացեք նրանց կարիքները»։ Իսկ բյուջեի գումարներն այլ ծախսերի համար են նախատեսված։
Մտածում եմ՝ կարո՞ղ է՝ վաղն էլ ասեն՝ մարդա 1000 «քցվենք» ճանապարհներ կամ հիվանդանոց կառուցելու համար։ Մենք արդեն իսկ տարբեր տեսակի հարկերի միջոցով մեր եկամտի կեսը տալիս ենք պետությանը, այսինքն՝ պետական մարմինները կամայական տնօրինող կուսակցությանը։ Թող բարի լինեն եղածով բավարարվել և հոգալ պետության, այլ ոչ թե սեփական ծախսերը։

Անդրանիկ Վարդանյանի ֆեյսբուքյան էջից