Թուրքական գյուղատնտեսական ապրանքները նվազագույնի են հասցրել տեղական արտադրանքի պահանջարկը
Թուրքական էժան և կասկածելի որակով ապրանքները, մասնավորապես, գյուղատնտեսական, ողողել են Հայաստանի և Վրաստանի շուկաները՝ այսպիսով նվազագույնի հասցնելով տեղական արտադրանքի պահանջարկը։ Դիտարկենք Հայաստանում լոլիկի, իսկ Վրաստանում՝ կարտոֆիլի օրինակը։ Վրաստանում, մասնավորապես, Ջավախքում և Մառնեուլում, կարող է արտադրվել այնքան կարտոֆիլ, որը կբավարարի ամբողջ Վրաստանի պահանջարկը։ Սակայն թուրքական էժան կարտոֆիլի պատճառով տեղական արտադրողները կանգնած են խնդրի առաջ։ Նույն խնդիրը առկա է Հայաստանում թուրքական պոմիդորի պատճառով։ Պարզ է, որ պետությունը չի կարող կտրուկ արգելել ապրանքատեսակի ներմուծումը, և պետք էլ չի, որպեսզի տեղական ապրանքն աստղաբաշխական գների չհասնի, բայց օրենքով կամ որոշումով կարող է սահմանափակել ներմուծվող ապրանքի քանակը, այսինքն՝ թույլատրել տարեկան ներմուծել X քանակով գյուղմթերք և տարեցտարի նվազեցնել այդ թիվը։ Սա կլինի ազդակ, որ տեղում նոր արտադրողներ հայտնվեն, ավելի մեծ քանակությամբ ապրանք արտադրվի, ինչի հետևանքով կնվազի նաև գինը, իսկ ներմուծած ապրանքը չի ունենա մոնոպոլ դիրք։ Դրա համար պետք են ընդամենը կամք և ցանկություն։

Արտյուշ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից