Աշխարհ

13.12.2016 16:45


Արամ Աթեշյանը ցավակցական նամակ է հղել Էրդողանին

Արամ Աթեշյանը ցավակցական նամակ է հղել Էրդողանին

Պոլսի պատրիարքի փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը նամակ է ուղարկել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Այս մասին հայտնում է «Ակօսը»։

Նամակում Աթեշյանը դատապարտել է օրեր առաջ Բեշիքթաշում տեղի ունեցած պայթյունները։

«Ստամբուլում տեղի ունեցած և մեր ազգի շրջանում վրդովմունք առաջացրած ահաբեկչական հարձակումը մեր քաղաքացիների՝ մեծ մասամբ անվտանգության աշխատակիցների մահվան պատճառ է դարձել։ Ցանկանում ենք տեղեկացնել, որ ցավ ենք ապրում տեղի ունեցածի կապակցությամբ։ Ինչպես միշտ ասել ենք՝ ահաբեկչությունը հարձակում է Աստծո կողմից մարդկանց շնորհված կյանքի իրավունքի դեմ։ Մարդու կյանքի դեմ ուղղված նմանատիպ շարժումները, ում կողմից էլ որ իրականացվեն, իրավացիորեն դատապարտվել են ողջամիտ մարդկանց կողմից։ Մեր ցանկությունն է, որ անօգուտ և միայն վնաս պատճառող, մարդկության դեմ ուղղված նմանատիպ հանցագործությունները վերջանան։ Որպես Թուրքիայի հայեր՝ ցանկանում ենք տեղեկացնել, որ միանում ենք մեր երկրի միասնությանը, խաղաղությանն և հանգստությանն ուղղված աղոթքներին։ Զոհված քաղաքացիներին ողորմություն, վիրավորներին էլ շուտափույթ ապաքինում ենք մաղթում»,- նշված է Արամ Աթեշյանի նամակում։

Հիշեցնենք՝ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը ամիսներ առաջ Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի վերաբերյալ սկանդալային նամակ էր հղել Էրդողանին՝ դատապարտելով այդ բանաձևի ընդունումը:

«Որպես Թուրքիայի հայ համայնք` մենք մեր խորին ափսոսանքն ենք հայտնում Ձեր պատվավոր վարչակարգին որոշման վերաբերյալ»,–ասվել էր նամակում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը