Քաղաքական

13.12.2016 15:26


Արսինե Խանջյանը դիմել է դատարան

Արսինե Խանջյանը դիմել է դատարան

Կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը դատարանում բողոքարկում է հուլիսի 27-ին Խորենացի փողոցից իրեն բերման ենթարկելու որոշումը:

Նա դատարանից պահանջում է ոչ իրավաչափ ճանաչել ոստիկանների միջամտող գործողությունները և իրավունքների խախտումների կապակցությամբ սահմանել բարոյական (ոչ նյութական) վնասի փոխհատուցում՝ 500.000 դրամի չափով:

Վարչական դատարանում նշանակված դատական նիստն այսօր չի կայացել, քանի որ ոստիկանության ներկայացուցիչը չի ներկայացել դատարան:

«Ոստիկանության ներկայացուցիչը զանգահարել է գրասենյակ` նշելով, որ ինքը վատառողջ է եւ չի կարող ներկայանալ: Ես չեմ կարող ասել՝ դա այդպես է, թե ոչ: Ոստիկանությունը, լինելով այդքան մեծ կառույց, ունենալով այդքան աշխատակիցներ, չի կարողանում ապահովել գեթ մեկ ներկայացուցիչ, որը հանդես կգա ոստիկանության անունից»,- «Ա1+»-ին ասաց հայցվորի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը:

Փաստաբանի խոսքերով՝ տարօրինակն այն է, որ ոստիկանությունը հնարավորություն ուներ իր դիրքորոշումն արտահայտելու, փաստարկ ներկայացնելու համար, սակայն որեւէ գործողություն չի իրականացրել:

Մանրամասները՝ «Ա1+»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը