Աշխարհ

13.12.2016 15:00


Պուտինը ճապոնացի լրագրողներին ցույց է տվել իր շանը (տեսանյութ, լուսանկարներ)

Պուտինը ճապոնացի լրագրողներին ցույց է տվել իր շանը (տեսանյութ, լուսանկարներ)

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ճապոնացի լրագրողներին ցույց է տվել Յումե մականունով ակիտա–ինու ցեղատեսակի իր շանը, որը նրան նվիրել էին 2012–ին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ–ը։

Ռուս առաջնորդը պատմել է, որ Յումեն խիստ շուն է, որը պաշտպանում է տիրոջը։

«Ինձ ասել են, որ դուք ուզում եք տեսնել Յումեին։ Խնդրեմ, ես նրան ցույց տվեցի։ Նա հիանալի մարզավիճակում է»,– ասել է Պուտինը ճապոնական լրատվամիջոցների ներկայացուցիչներին։

Ակիտա–ինու ցեղատեսակի շան ձագին Պուտինին էին նվիրել 2012–ի հուլիսին ճապոնական Ակիտա պրեֆեկտուրայի իշխանությունները՝ այդկերպ իրենց երախտագիտությունը հայտնելով 2011–ին Ճապոնիայի՝ երկրաշարժից ու ցունամիից տուժած հյուսիսարևելյան շրջաններին Ռուսաստանի կողմից ցուցաբերված օգնության համար։

Իր հերթին Պուտինն Ակիտայի նահանգապետին սիբիրյան կատու էր նվիրել։

Յումեն, որը թարգմանաբար երազանք է նշանակում, մեծացել է մոտ 2 անգամ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը