Լրահոս

05.11.2010 10:13


Վրաստանում ավարտվել է Թբիլիսի–Ախալքալաք մայրուղու վերակառուցումը

Վրաստանում ավարտվել է Թբիլիսի–Ախալքալաք մայրուղու վերակառուցումը

Մոտ օրերս Վրաստանում շահագործման կհանձնվի 223 կմ երկարությամբ նոր մայրուղին, որը կապում է Քվեմո-Քարթլիի և Սամցխե-Ջավախքի շրջանները։ Երկրի իշխանությունները կարծում են, որ ճանապարհը ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական նշանակություն ունի։ Դեպի Հայաստանի ու Թուրքիայի հետ Վրաստանի պետական սահմանները տանող Թբիլիսի-Ծալկա-Նինոծմինդա-Ախալքալաք-Կարծախ ավտոճանապարհը ԱՄՆ «Millenium Challenge» պետական ծրագրով վերանորոգելու նպատակով հատկացվել է 203 մլն դոլար։ Նախագծի շրջանակներում կառուցվել է 15 նոր կամուրջ։ Ճանապարհի շինարարությունը սկսվել է 2008թ. գարնանը։

«Նոր ճանապարհի շնորհիվ մենք իրոք կրկին բացել ենք Սամցխե-Ջավախքի ներուժը, որը չնայած միատարր կերպով բնակեցված է վրացահայերով, ոչ բարվոք ճանապարհի պատճառով գրեթե ամբողջությամբ անջատված էր մնացած Վրաստանից, և մարդկանց համար ավելի հեշտ էր հարաբերություններ հաստատել հարևան Հայաստանի հետ և այնտեղ արտահանել իրենց մթերքը»,-ասել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին։

Ըստ Regnum–ի

Այս խորագրի վերջին նյութերը