Նախօրեին Թուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության և քրդական «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության պատգամավորների միջև։ Ինչպես հայտնում է «Cumhuriyet»-ը, երբ ամբիոնին է մոտեցել քուրդ պատգամավորը, իշխող կուսակցության ներկայացուցիչները նրա հասցեին դահլիճից ակնարկներ են հնչեցրել, թե ժողովրդավարությունից խոսող կուսակցությունը պաշտպանում է PKK-ին։ Կրքերն այնքան են բորբոքվել, որ վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի։
Արդյունքում՝ քուրդ պատգամավորներից մեկը վնասվածք է ստացել. նրան օգնություն է ցուցաբերել խորհրդարանի բժիշկը։
Թուրքիայի խորհրդարանում իրար են ծեծել (տեսանյութ)

7or.am